Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հերբերտ Զալբերգ. ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց դեռ չկա

Հերբերտ Զալբերգ. ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց դեռ չկա
26.10.2016 | 14:40

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերգը Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դիվանագիտական ակտիվություն է նկատվում։

Նա նշել է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և ցանկություն է հայտնել այցելել հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծ։ «Այս իրավիճակում հատկապես ակտիվ է Ռուսաստանը, չնայած առաջընթաց դեռ չկա, մենք տեսնում ենք, որ երկխոսությունը շարունակվում է»,- ասել է Զալբերգը։

Դիտվել է՝ 2284

Մեկնաբանություններ